13:42  ,  16 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա․ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը քվեարկություն է անցկացնում շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար։

3 թեկնածուների թվում է նաեւ 2 գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանից բացի, հավակնորդների թվում են նաեւ գոլի հեղինակ դարձած գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլն ու իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը։

Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե։  Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին Լոնդոնում։

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում