09:09  ,  16 փետրվարի, 2018

Ռոնալդուն ավելի շատ գոլ է խփել Չեմպիոնների լիգայում, քան մրցաշարին մասնակցած 116 թիմեր

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով ֆրանսիական  ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, այդ մրցաշարում գոլերի քանակը հասցրել է 116-ի։

33-ամյա Ռոնալդուն 101 գոլ խփել է «Ռեալի» կազմում, եւս 15 անգամ աչքի ընկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով։

Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարին մասնակցած ակումբներից միայն 16-ն են խփել ավելի շատ գոլ, քան պորտուգալացին, իսկ 117 թիմեր աչքի են ընկել նրանից քիչ, հայտնում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ թիմի կազմում խփում է 100 եւ ավելի գոլ։

Մադրիդում կայացած խաղում Արքայական ակումբը հաղթել էր 3։1 հաշվով։ «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Փարիզում։

Ֆոտո՝ twitter.com/realmadrid

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում