21:18  ,  15 փետրվարի, 2018

«Ալաշկերտը» պարտվեց «Ամկարին»

Թուրքիայի Բելեկ քաղաքում մարզումային հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» փետրվարի 15-ին երկրորդ ստուգողական խաղում մրցել է ռուսական Պրեմյեր լիգան ներկայացնող Պերմի «Ամկարի» հետ եւ պարտվել 0:2 հաշվով՝ գոլերը բաց թողնելով 15-րդ եւ 73-րդ րոպեներին:

Ալաշկերտցիները նույնպես մի քանի նպաստավոր պահեր են ստեղծել, սակայն գոլային ավարտ չեն ունեցել, գրում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» կազմում հաջողությանը մոտ է եղել Արտակ Եդիգարյանը, որի իրացրած տուգանային հարվածից հետո «Ամկարին» գոլից փրկել է դարպասաձողը:

Հիշեցնենք, որ առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» կամային հաղթանակ էր տարել դանիական «Նաեսբի Բոլդկլուբի» նկատմամբ` 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս