17:58  ,  15 փետրվարի, 2018

«Ալաշկերտի» կամային հաղթանակը դանիական «Նաեսբի Բոլդկլուբի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Թուրքիայի Բելեկ քաղաքում ընթացող երկրորդ մարզումային հավաքի ընթացքում, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը կամային հաղթանակ է տարել դանիական «Նաեսբի Բոլդկլուբի» նկատմամբ` 2:1:

«Ալաշկերտի» կազմում աչքի են ընկել խորվաթ հարձակվող Մարկո Յորդանը եւ պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը:

Փետրվարի 15–ի երեկոյան ալաշկերտցիները կանցկացնեն եւս մեկ ստուգողական հանդիպում։ Մրցակիցը Ռուսաստանի Պրեմյեր լիգան ներկայացնող Պերմի «Ամկարն» է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով