12:10  ,  15 փետրվարի, 2018

NBA. Կեւին Դյուրանտի 50 միավորները չօգնեցին «Գոլդեն Սթեյտին»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 117։123 հաշվով պարտվել է «Պորտլենդին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը, որը հավաքել է 50 միավոր (ամերիկացու անձնական ռեկորդը 54 միավոր է): «Պորտլենդի» կազմում ամենաարդյունավետը 44 միավոր հավաքած Դամիան Լիլիարդն էր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Դետրոյտ» – «Ատլանտա»՝ 104:98 (22:14, 23:19, 37:28, 22:37)

«Ֆիլադելֆիա» – «Մայամի»՝ 104:102 (20:29, 19:33, 34:19, 31:21)

«Օռլանդո» – «Շառլոտ»՝ 102:104 (26:20, 27:34, 25:31, 24:19)

«Բրուքլին» – «Ինդիանա»՝ 103:108 (23:22, 31:32, 25:19, 24:35)

«Նյու Յորք» – «Վաշինգտոն»՝ 113:118 (39:26, 33:25, 15:39, 26:28)

«Հյուսթոն» – «Սակրամենտո»՝ 100:91 (20:25, 35:20, 17:18, 28:28)

«Մեմֆիս» – «Օկլահոմա»՝ 114:121 (33:34, 20:39, 31:19, 30:29)

«Բոստոն» – «Կլիպերս»՝ 119:129 (25:34, 32:27, 34:32, 28:36)

«Նոր Օլրեան» – «Լեյքերս»՝ 139:117 (46:33, 33:33, 24:25, 36:26)

«Չիկագո» – «Տորոնտո»՝ 98:122 (33:27, 16:34, 27:34, 22:27)

«Յուտա» – «Ֆինիքս»՝ 107:97 (27:23, 23:18, 22:30, 35:26)

«Պորտլենդ» – «Գոլդեն Սթեյտ»՝ 123:117 (40:27, 23:24, 29:36, 31:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում