11:12  ,  15 փետրվարի, 2018

«Լիվերպուլը» դարձավ Չեմպիոնների լիգայի ամենաարդյունավետ թիմը

Անգլիական «Լիվերպուլը», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկելով պորտուգալական «Պորտուի» դարպասը, դարձել է ընթացիկ մրցաշարում ամենաշատ գոլ խփած թիմը (խմբային փուլը ներառյալ): Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում գոլերի քանակը հասցրել է 28-ի։

InStat-ի հաշվարկով՝ «Լիվերպուլը» մեկ խաղում միջինը խփում է 4 գոլ։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է 26 գոլ խփած ֆրանսիական ՊՍԺ-ն (միջինը 3,4 գոլ), իսկ Մադրիդի «Ռեալը» 20 գոլով երրորդն է (միջինը 2,9 գոլ)։

twitter.com/lfc

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում