10:44  ,  15 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Զանգվածային բախում՝ կանանց ԱՄՆ-ի եւ Կանադայի հոկեյի թիմերի միջեւ

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի կանանց մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում զանգվածային բախում է տեղի ունեցել ԱՄՆ-ի եւ Կանադայի թիմերի խաղացողների միջեւ։

Միջադեպը տեղի է ունեցել խաղի վերջին վայրկյանին Կանադայի թիմի դարպասի մոտ։

Այդ խաղում կանադացիները հաղթել են 2։1 հաշվով եւ А խմբում գրավել առաջին տեղը։ Ամերիկուհիներն էլ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել երկրորդ տեղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում