00:51  ,  15 փետրվարի, 2018

Ռոնալդուն՝ մեկ թիմում 100 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը մեկ թիմում խփում է 100 գոլ (95 խաղում, 14-ը՝ 11 մետրանոցից)

Ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում Ռոնալդուն 11 մետրանոցից վերականգնեց հավասարությունը՝ 1:1:

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 97 գոլ (121 խաղ, 11-ը՝ 11 մետրանոցից):

Ֆոտո՝ twitter.com/realmadrid

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում