00:31  ,  15 փետրվարի, 2018

«Ռեալ» - ՊՍԺ, «Պորտու» - «Լիվերպուլ». Առաջին խաղակեսերից հետո

Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներն են անցկացնում Մադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն եւ պորտուգալական «Պորտուն» ու անգլիական «Լիվերպուլը»:

Մադրիդում ՊՍԺ-ն առաջինը հասավ հաջողության: 33-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն: Խաղակեսի վերջին րոպեին «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն սեփական տուգանային հրապարակում խախտել էր կանոնները գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայքարում:

Օրվա մյուս խաղում «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Պորտուգալիայում մրցում է «Պորտուի» հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով: Չորս րոպեում աչքի ընկան սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն եւ եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) - ՊՍԺ (Փարիզ, Ֆրանսիա)՝ 1:1 (առաջին խաղակես)

Կրիշտիանու Ռոնալդու, 45, 11մ - Ադրիեն Ռաբիո, 33

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:2 (առաջին խաղակես)

Սադիո Մանե, 25, Մոհամեդ Սալահ, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում