20:52  ,  14 փետրվարի, 2018

Իսլանդիայի բնակիչների 20 տոկոսը մտադիր է այցելել ԱԱ-2018

Իսլանդիայի բնակիչների 20 տոկոսը 2018թ. աշխարհի առաջնության հանդիպումների տոմսերի հայտեր է ներկայացրել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Իսլանդիայի դեսպան Բերլինդ Ասգեյրսդոտիրը, փոխանցում է rsport.ria.ru-ն: Իսլանդիայի բնակչությունը մոտ 322 հազար է:

Ֆուտբոլի Իսլանդիայի ազգային հավաքականն առաջին անգամ է նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: D խմբում իսլանդացիների մրցակիցները կլինեն Արգենտինայի, Խորվաթիայի եւ Նիգերիայի հավաքականները:

2016թ. Եվրոպայի առաջնությունում Իսլանդիան սենսացիոն հաջողություն ունեցավ՝ հասնելով քառորդ եզրափակիչ:

Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով