20:20  ,  14 փետրվարի, 2018

Հայկական սպորտի աստղերի սիրելիները (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել հայկական սպորտի աստղերի սիրելիներին: Այս անգամ ընդգրկել ենք ոչ միայն հայ չեմպիոնների կայանք, այլեւ ամուսիններին:

Ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ամուսինը նախկին ծանրորդ Էրիկ Կարապետյանն է: Զույգն ամուսնացել է դեռեւս 2012 թվականի հունիսի 8-ին: Ունեն մեկ որդի` 4-ամյա Վաչեն:

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից հետո Նազիկ Ավդալյանը չի մարզվում: Ամուսնու հետ որդուն է մեծացնում: Էրիկը նույնպես ծանրամարտով այլեւս չի զբաղվում:

Նշենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին, երբ Նազիկ Ավդալյանը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, նրա ամուսինը որպես կամավոր մեկնել էր մարտական դիրքեր:

2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների շարքում ընդգրկված բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի կինը գյումրեցի 23-ամյա Գոհարն է: Զույգն ամուսանցած է արդեն 4 տարի: Ունեն 2 որդի: Գոհարն առաջին մասնագիտությամբ թարգմնաչուհի է, այժմ էլ ուսումնասիրում է հոգեբանություն:

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարներից, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի կինը Լիաննան է: Նա 25 տարեկան է: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Զույգն ամուսնացել է 2013 թվականին: Ունեն մեկ որդի` 3-ամյա Սարգիսը: Գաբրիելն ու Լիաննան ծանոթացել են շախմատային միջոցառումներից մեկի ժամանակ: Զույգի հարսանիքի քավորը շախմատի ակադեմիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր:

Ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի ամուսինը ծանրամարտի մարզիչ Տարոն Թովմասյանն է: Զույգն ամուսնացել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին: Տարոնն ու Հռիփսիմեն ունեն մեկ որդի` 4-ամյա Աշոտը: Հռիփսիմեն սովորաբար իմ ամուսնու հետ է շրջում յուրաքանչյուր վայր, ինչպես ծանրորդն է նշում, ամուսինն իր ուժն է եւ մեծ հենարանը կյանքի բոլոր հարցերում:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին անդամ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից, երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչ Վլադ Մարգարյանի համար 2017 թվականը ամենահիշվողը կլինի. սեպտեմբերի 16-ին կայացավ մարզիկի հարսանիքը 22-ամյա Աննայի հետ: Վլադի կինը դիմահարդարող կոսմետոլոգ է` բժշկական կրթությունով: Վլադն ու Աննան ծանոթացել են 2013 թվականին:

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներից գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի սիրելին գերմանացի Յոհաննեսն է: Լիլիթն ու Յոհաննեսն ամուսնացել են դեռեւս 5 տարի առաջ: Գրոսմայստերի ամուսինը մասնագիտությամբ լրագրող է: Որոշ ժամանակ աշխատել է որպես լրագրող, բայց այժմ անշարժ գույքի բնագավառում է ծավալում իր գործունեությունը: Լիլիթն ու Յոհաննեսն ապրում են եւ Գերմանիայում, եւ Հայաստանում: Ինչպես նշում է Լիլիթը, Յոհաննեսը շատ է սիրում Հայաստանը:  

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ամիրան Ամիրխանովի կինը Սաբինան է: Ազգային հավաքականի խաղացողի սիրելին ֆիթնեսի մարզիչ է: Զույգը միասին է արդեն 11 տարի, բայց պաշտոնապես ամուսնացել են 2012 թվականին: Ամիրան Ամիրխանովի կինն ազգությամբ հայ չէ: Իսկ թե ինչ ազգություն ունի Սաբինան, Հայաստանի հավաքականի ավագը նախըտրում է չբացահայտել: Ամուսիններն ապրում են Ռուսաստանի Խիմկի քաղաքում:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ սոցիալական ցանցերից, հերոսների անձնական արխիվից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով