15:38  ,  14 փետրվարի, 2018

Հենրիխ Մխիթարյան․ Օզիլը լավագույնն է իր դիրքում

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Մեսութ Օզիլի հասցեին:

«Բոլորը գիտեն, որ Օզիլն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Շատ ուրախ եմ նրա հետ նույն թիմում խաղալու համար, քանի որ Մեսութը հիանալի է հասկանում ֆուտբոլը, ունի հրաշալի տեխնիկա եւ լավագույն խաղացողն է 10 համարի դիրքում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» պատրաստվում է շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղին, որը կկայանա փետրվարի 15-ին Շվեդիայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում