Daily Star-ը ներկայացրել է «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա մեկնարկային րոպեներից:
«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Ջեկ Ուիլշիր, Մեսութ Օզիլ, Ալեքս Իվոբի, Հենրիխ Մխիթարյան, Դենի Ուելբեկ։
Փետրվարի 15-ին Շվեդիայում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22։00-ին:
Ֆոտո՝ twitter.com/Arsenal
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում