12:40  ,  14 փետրվարի, 2018

Եվրոպայի լիգա․ «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա մեկնարկային րոպեներից:

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Ջեկ Ուիլշիր, Մեսութ Օզիլ, Ալեքս Իվոբի, Հենրիխ Մխիթարյան, Դենի Ուելբեկ։

Փետրվարի 15-ին Շվեդիայում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22։00-ին:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում