10:55  ,  14 փետրվարի, 2018

«Ալաշկերտի» հերթական նորեկը բրազիլացի է

«Ալաշկերտի» կազմը համալրել է եւս մեկ լեգեոնական: Հայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել ձախ եզրային պաշտպան Ալան Պիրեսի հետ, հայտնում է ակումբի կայքը։

Բրազիլացի ֆուտբոլիստը «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Բոտաֆոգոյի» սան է, իսկ նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել բելգիական «Տյուբիզի» կազմում:

25-ամյա Պիրեսն արդեն միացել է «Ալաշկերտին» եւ մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով