10:30  ,  14 փետրվարի, 2018

Մարկոս Պիզելին առաջին գոլն է խփել «Ակտոբե» վերադառնալուց հետո

Թուրքիայում հավաք անցկացնող ղազախական «Ակտոբեն» ստուգողական խաղում 3։2 հաշվով հաղթել է վրացական «Շուկրային»։

0։1 հաշվի ժամանակ ղազախական ակումբի պատասխան գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։

Հիշեցնենք, որ Պիզելին վերջերս էր հեռացել Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից» եւ վերադարձել ղազախական ակումբ։ Նա «Ակտոբեում» հանդես է եկել նաեւ 2014–2015 թվականներին, մասնակցել է Ղազախստանի առաջնության 55 խաղի եւ դարձել է 13 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում