00:32  ,  14 փետրվարի, 2018

«Յուվենտուս» - «Տոտենհեմ», «Բազել» - «Մանչեսթեր Սիթի». Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 1/8 եզրափակիչը: Առաջին հանդիպումներն են անցկացնում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմը» եւ շվեյցարական «Բազելն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Թուրինում «Յուվենտուսը» առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:1 հաշվով: Արդեն երկրորդ րոպեին բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը բացեց հաշիվը:

9-րդ րոպեին հյուրերի ուելսցի պաշտպան Բեն Դեւիսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիի նկատմամբ եւ 11 մետրանոցը հստակ իրացրեց Իգուաինը:

Մինչեւ ընդմիջում Անգլիայի փոխչեմպիոնները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը գրավեց իտալացի Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը:

Ավելացված երկրորդ րոպեին դարձյալ 11 մետրանոց նշանակվեց «Տոտենհեմի» դարպասին, սակայն Իգուաինն այս անգամ վրիպեց: Բրազիլացի պաշտպան Դուգլաս Կոստայի դեմ խաղում խախտումը թույլ էր տվել կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեն:

Ընդմիջում է:

Օրվա մյուս խաղում Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» Շվեյցարիայում հյուրընկալվել է «Բազելին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը առաջին խաղակեսից հետո հաղթում է 3:0 հաշվով: Աչքի են ընկել գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան եւ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:1 (առաջին խաղակես)

Գոնսալո Իգուաին, 2, 9, 11մ – Հարի Քեյն, 35

Չիրացրած 11մ՝ Իգուաին, 45+2

«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:3 (առաջին խաղակես)

Իլկայ Գյունդոգան, 14, Բեռնարդու Սիլվա, 18, Սերխիո Ագուերո, 23

Ֆոտո՝ twitter.com/juventusfc

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում