22:50  ,  13 փետրվարի, 2018

Մեկնարկեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆը

«Ցրվենա Զվեզդա» (Բելգրադ, Սերբիա) - ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան) խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆը: 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Դարպասի գրավում չգրանցվեց:

Պատասխան հանդիպումը Մոսկվայում փետրվարի  21-ին է:

1/16 եզրափակիչի մյուս առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 15-ին: 

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ցրվենա Զվեզդա» (Բելգրադ, Սերբիա) - ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան)՝  0:0

Ֆոտո՝ uefa.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով