21:44  +04,  13 փետրվարի, 2018

Մորատա. Մեսիին կանգնեցնել հնարավոր չէ

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, թե ինչ պետք է անել «Բարսելոնայի» հետ դիմակայությունում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարելու համար:

«Մեսիին կանգնեցնել հնարավոր չէ: Եթե մենք ցանկանում ենք հասնել լավ արդյունքի պատասխան խաղում, ապա պետք է տանը խաղանք պաշտպանությունից եւ ստեղծենք տարածություն մեզ համար: Պետք է ձգտել՝ ինչքան հնարավոր է շատ դժվարություններ ստեղծել մրցակցի համար»,- Մորատայի խոսքը մեջբերում է AS-ը:

«Չելսիի» եւ «Բարսելոնայի» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին Լոնդոնում, պատախան խաղը մարտի 14-ին է:

Ֆոտո՝ twitter.com/AlvaroMorata

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ