20:12  ,  13 փետրվարի, 2018

ՖԻՖԱ-ն մերժել է «Բարսելոնայից» 40 միլիոն եվրո գանձելու Նեյմարի պահանջը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, որը «Բարսելոնայից» պահանջում է 40 միլիոն եվրո, հաղորդում է Cadena SER-ը: Անցած ամռանը կատալոնական ակումբից Ֆրանսիա տեղափոխված 26-ամյա ֆուտբոլիստը նախկին թիմից պահանջում է 2016 թվականին պայմանագիրը երկարաձգելու համար բոնուսը, որը նախատեսված է եղել, սակայն «Բարսելոնան» հրաժարվում է վճարել:

«Բարսելոնան» Նեյմարի դեմ ներկայացրել է 75 միլիոն եվրոյի հայց՝ պայմանագիրը խախտելու եւ ակումբին վնաս հասցնելու համար:

Երկու կողմն էլ հայց է ներկայացրել դատարան:

Ֆոտո՝ twitter.com/neymarjr

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում