Կիպրոսում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում մրցել է լեհական «Ռուխի» հետ եւ առավելության հասել 2:1 հաշվով:
Կապանյան թիմը երկու գոլն էլ խփել է առաջին խաղակեսում: Նախ՝ 11 մետրանոցն անվրեպ է իրացրել Գեղամ Հարությունյանը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը կրկնապատկել է Վարդան Պողոսյանը։
Երկրորդ կեսում Կարեն Բարսեղյանը փոփոխություններ կատարեց, խաղալու հնարավորություն տվեց նաև թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներին։
Հանդիպման վերջնամասում «Ռուխի» ֆուտբոլիստները կարողացել կրճատել հաշվի տարբերությունը:
«Գանձասար-Կապանը» ստուգողական հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 17-ին, մրցակիցը կլինի Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր թիմ «Կազանկան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում