17:05  ,  13 փետրվարի, 2018

Ռոտերդամ. Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովն անհաջող մեկնարկեց հոլանդական Ռոտերդամում ընթացող ATP շարքի մրցաշարում:

Առաջին շրջանում մոսկվացի 21-ամյա թենիսիստը 3 սեթում պարտություն կրեց գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերից՝ 6:3, 6:7, 6:7: Մրցախաղը տեւեց 2 ժամ 35 րոպե:

1/8 եզրափակիչում Կոլշրայբերի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, 36-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի եւ բելգիացի Ռուբեն Բեմելմանսի դիմակայության հաղթողը:

Ֆոտո՝ twitter.com/OpenSuddeFrance

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում