16:02  ,  13 փետրվարի, 2018

«Չելսիի» դեմ խաղում գլխի վնասվածք ստացած Մեյսոնը 26 տարեկանում ավարտել է կարիերան

«Հալ Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռայան Մեյսոնը որոշել է ավարտել կարիերան, հայտնում է ակումբի կայքը:

26-ամյա ֆուտբոլիստը 2017-ի հունվարի 22-ին կայացած Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում ստացել էր գանգոսկրի կոտրվածք, ինչի հետեւանքով վիրահատվել էր: Այդ հանդիպման 12-րդ րոպեին Մեյսոնը մրցակցի տուգանային հրապարակում գլխով բախվել էր «Չելսիի» պաշտպան Գերի Կեհիլի գլխին: Կիսապաշտպանին մոտ 5 րոպե բուժօգնություն էին ցուցաբերել խաղադաշտում, ինչից հետո նրան դուրս էին բերել պատգարակով եւ թթվածնային դիմակով:  

Ռայան Մեյսոնը 2016-ին Լոնդոնի «Տոտենհեմից» էր տեղափոխվել «Հալ Սիթի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում