14:02  +04,  13 փետրվարի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Դա լավագույն պահն էր «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու համար

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին:

«Իհարկե, երբեմն ժամանակի հետ ցանկանում ես ինչ-որ նոր բան փորձել: Ես արդեն 29 տարեկան եմ եւ ցանկանում եմ հնարավորինս շատ խաղալ, քանի որ մի քանի տարուց կավարտեմ կարիերաս: Այդ պատճառով կարծում եմ, որ դա հեռանալու համար լավագույն պահն էր, քանի որ կային որոշ հանգամանքներ, որոնք ճիշտ չդասավորվեցին Մանչեսթերում:

Դա լավագույն պահն էր ինչ-որ բան փոխելու համար: Սա նոր մարտահրավեր է ինձ համար, նոր ակումբ, որտեղ ամեն բան պետք է սկսեմ զրոյից:

Ես շատ բան եմ սովորել իմ նախորդ մարզիչներից, այդ թվում՝ Յուրգեն Կլոպից ու Ժոզե Մոուրինյոյից: Հիմա ցանկանում եմ առավելագույն օգուտ քաղել Արսեն Վենգերի հետ աշխատանքից: Դեռ վաղ է համեմատել նրանց, քանի որ ինձ ժամանակ է հարկավոր Արսեն Վենգերի հետ աշխատելու համար: Իհարկե, արդեն շատ բան եմ սովորել «Արսենալում», սակայն ցանկանում եմ ավելին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ այս հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ավագին փոխանակել էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: 29-ամյա կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Ֆոտո՝ arsenal.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ