01:52  ,  13 փետրվարի, 2018

Ազարի դուբլը «Չելսիին» օգնեց վստահ հաղթանակ տանել

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» Լոնդոնում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Բրոմվիչի» դարպասը:

Լոնդոնցիներից դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ նիգերիացի պաշտպան Վիկտոր Մոզեսը:

Առաջին անգամ «Չելսիի» մեկնարկային կազմում խաղաց «Արսենալից» տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: 61-րդ րոպեին Ժիրուին փոխարինեց մեջքի վնասվածքից ապաքինված Ալվարո Մորատան:

Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը շրջանցեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ 53 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Չելսի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 3:0

Էդեն Ազար, 25, 71, Վիկտոր Մոզես, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով