Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 13-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը: Առաջին խաղային օրը կկայանան 2 դիմակայություններ:
Առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի շվեյցարական «Բազելին»:
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ մեկ երկիրը (Անգլիա) փլեյ-օֆֆում ունի 5 ներկայացուցիչ: Եզրափակիչը կայանալու է մայիսի 26-ին Կիեւում:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
Փետրվարի 13
«Յուվենտուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 23:45 (Երեւանի ժամանակով)
«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23:45
Փետրվարի 14
«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
Փետրվարի 20
«Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Փետրվարի 21
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում