22:12  ,  12 փետրվարի, 2018

Շարապովան անհաջող է մեկնարկել Դոհայի մրցաշարում

Մարիա Շարապովան անհաջող է մեկնարկել Դոհայում ընթացող թենիսի կանանց մրցաշարում։

Առաջին շրջանում ռուս թենիսիստուհին 3 սեթում անակնկալ պարտութուն է կրել ռումինացի Մոնիկա Նիկուլեսկուից՝ 6:4, 4:6, 3:6։ Մրցախաղը տեւել է 2 ժամ 39 րոպե։

30-ամյա Նիկուլեսկուի հաջորդ մրցակիցը կլինի Ֆատմա Ալ-Նաբհանի (Օման) - Մագդալենա Ռիբարիկովա (Սլովակիա) զույգի հաղթողը։

Ֆոտո` https://twitter.com/mariasharapova

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում