22:34  ,  12 փետրվարի, 2018

«Ռեալ» - ՊՍԺ խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները

Մադրիդի «Ռեալի» եւ ֆրանսիական ՊՍԺ-ի միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները։

Մադրիդում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ջանլուկա Ռոկին, գրում է eurosport.fr-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - ՊՍԺ խաղը կկայանա փետրվարի 14-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Փարիզում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում