20:05  AMT,  12 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Գերմանիան շարունակում է մնալ մեդալային հաշվարկի առաջատար (աղյուսակ)

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 12-ին վիճարկված մեդալների 7 հավաքածուներից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը պահպանեց Գերմանիան։

Գերմանացի մարզիկները մեդալային 3 օրերում նվաճել են 4 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Հոլանդիան (3 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ), իսկ լավագույն եռյակը եզրափակում են նորվեգացիները (2 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ): 2-ական ոսկե մեդալ ունեն նաեւ Կանադան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը։

Փետրվարի 13-ին կվիճարկվի մեդալների 7 հավաքածու, եւ պայքարի մեջ կմտնեն նաեւ Հայաստանի 2 ներկայացուցիչներ։ Մինչեւ այս մեդալ նվաճել են 17 երկրներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը Փհենչհան-2018-ում ունի 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը:

Փհենչհան-2018, Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը 

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին  (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...