19:40  ,  12 փետրվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը լոնդոնյան դերբիում

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում, որում Արսեն Վենգերի գլխավորած թիմը պարտվել էր նվազագույն հաշվով:

Լոնդոնյան դերբիում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ հարված չի կատարել։ Մխիթարյանի 24 փոխանցումներից թիմակիցներին հասել է 79.2 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը մեկական անգամ հաղթել է օդային պայքարում, շրջանցել մրցակցին եւ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Նա կանոնները չի խախտել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 3 խախտում : Արդյունքում՝ նա ստացել է 6.26 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է չեխ դարպասապահ Պետր Չեխի խաղը (8.15):

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 65 րոպե:

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում