18:12  ,  12 փետրվարի, 2018

Ռոնալդուն հաճոյախոսել է ՊՍԺ-ին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դիմակայության մասին։

«Մեզ սպասվում են հանդիպումներ հիանալի խաղացողներ ունեցող հրաշալի թիմի դեմ։ Մենք «Ռեալն» ենք եւ արդեն ցուցադրել ենք, որ ունենք ուժեղ ու փորձառու կազմ, եւ մենք պետք է շեշտը դնենք դրա վրա։

Պետք է պահպանենք կենտրոնացվածությունը 2 խաղերում էլ եւ ցուցադրենք լավ խաղ՝ հաջորդ փուլ դուրս գալու համար։ Մենք հարգում ենք ՊՍԺ-ին, բայց մնում ենք միասնական։

Միշտ փորձում եմ ցուցադրել առավելագույն հնարավորություններս։ Երբեմն ամեն բան չի ստացվում այնպես, ինչպես ցանկանում եմ, սակայն գիտեմ, որ պետք է շարունակել աշխատել ջանասիրաբար եւ հասնել մեր նպատակներին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - ՊՍԺ խաղը կկայանա փետրվարի 14-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 6-ին Փարիզում։

Ֆոտո՝ twitter.com/realmadrid

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս