Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» սեփական դաշտում սենսացիոն ոչ ոքի խաղաց «Խետաֆեի» հետ: Հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց՝ 0:0:
«Բարսելոնան» ուներ հսկայական տարածքային առավելություն, սակայն գոլային պահերը շատ քիչ էին «Խետաֆեի» դարպասի մոտ:
Կատալոնական ակումբը 59 միավորով առաջատարն է եւ 7 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: Լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալն» ունի 42 միավոր, եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» առաջին անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 0:0
«Սեւիլիա» - «Ժիրոնա»՝ 1:0
Պաբլո Սարաբիա, 46
Չիրացված 11 մետրանոց՝ Ադայ, 41 («Ժիրոնա»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում