21:06  ,  11 փետրվարի, 2018

«Բարսելոնան» առաջին անգամ գոլ չխփեց Պրիմերայում

Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» սեփական դաշտում սենսացիոն ոչ ոքի խաղաց «Խետաֆեի» հետ: Հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց՝ 0:0:

«Բարսելոնան» ուներ հսկայական տարածքային առավելություն, սակայն գոլային պահերը շատ քիչ էին «Խետաֆեի» դարպասի մոտ:

Կատալոնական ակումբը 59 միավորով առաջատարն է եւ 7 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: Լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալն» ունի 42 միավոր, եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» առաջին անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 0:0

«Սեւիլիա» - «Ժիրոնա»՝ 1:0

Պաբլո Սարաբիա, 46

Չիրացված 11 մետրանոց՝ Ադայ, 41 («Ժիրոնա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում