17:50  ,  11 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Ֆուրկադի ֆիասկոն, հոլանդացի չմշակավազորդի ռեկորդն ու նորվեգացիների գերիշխանությունը սկիատլոնում

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 11-ին վիճարկվել են մեդալների մի քանի հավաքածուներ:

Օրվա գլխավոր անակնկալը գրանցվել է բիատլոնի մրցաշարում, որտեղ Սոչի-2012-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը 7-րդ տեղն է գրավել սպրինտում: Ֆավորիտներից մյուսը՝ նորվեգացի Յոհանես Բեն հայտնվել է 31-րդ տեղում, իսկ չեմպիոնի կոչումը նվաճել է գերմանացի Անդր Պայֆերը: Մարտեն Ֆուրկադը եւ Յոհանես Բեն աշխարհի գավաթի խաղարկության առաջատարներն էին այս մրցաշրջանում:

Սկիատլոնի տղամարդկանց 30 կմ մրցման բոլոր մեդալները նվաճել են նորվեգացիները, իսկ Ռեդմոնդ Ջերարդը նվաճել է ԱՄՆ-ի առաջին ոսկե մեդալը՝ հաղթելով սլոուփսթայլում:

Հոլանդացի Սվեն Կրամերը չմշակավազքի 5000 մետրում հաղթել է օլիմպիական ռեկորդով՝ գրանցելով 6 րոպե 9,76 վայրկյան արդյունք: Կրամերը դարձավ քառակի օլիմպիական չեմպիոն եւ 8-ակի մեդալակիր: Նա դարձավ ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր չմշակավազորդը:

Բացի այդ, 31-ամյա Սվեն Կրամերն առաջին հոլանդացին է, որ 8 մեդալ է նվաճում ձմեռային կամ ամառային Օլիմպիական խաղերում:

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, դահուկավազք

Սկիատլոն, տղամարդիկ, 30 կմ

1. Սիմեն Հեգստադ Կրյուգեր (Նորվեգիա) - 1:16.20,0
2. Մարտին Սունդբյու (Նորվեգիա) +8,0
3. Հանս Կրիստեր Հոլունդ (Նորվեգիա) +9,9

Սլոուփսթայլ, տղամարդիկ, եզրափակիչ

1. Ռեդմոնդ Ջերարդ (ԱՄՆ) - 87,16
2. Մակսենս Պարո (Կանադա) - 86,00
3. Մարկ Մաքմորիս (Կանադա) - 85,20

Բիատլոն, տղամարդիկ, սպրինտ

1. Անդր Պայֆեր (Գերմանիա) - 23:38.8
2. Միխալ Կրչմար (Չեխիա) +4,4
3. Դոմինիկ Վինդիշ (Իտալիա) +7,7

Չմշակավազք, տղամարդիկ, 5000 մետր

1. Սվեն Կրամեր (Հոլանդիա) - 6 րոպե 9,76 վայրկյան
2. Տեդ-Յան Մլումեն (Կանադա) – 6 րոպե 11.616 վայրկյան
3. Սվերե-Լունդե Պեդերսեն (Նորվեգիա) – 6 րոպե 11.618 վայրկյան

Սահնակային սպորտ, տղամարդիկ, մեկտեղանի

1. Դավիդ Գլայրշեր (Ավստրիա) - 3.10,702
2. Քրիս Մեզդզեր (ԱՄՆ) +0,026
3. Յոհանես Լյուդվիգ (Գերմանիա) +0,230

Ֆրիսթալյ, կանայք, մոգուլ

1. Պերին Լաֆոն (Ֆրանսիա) - 78,65.
2. Ժյուստին Դյուֆուր-Լապուանտ (Կանադա) - 78,56.
3. Յուլիա Գալիշեւա (Ղազախստան) - 77,40

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում