14:10  ,  11 փետրվարի, 2018

NBA. «Գոլդեն Սթեյտը» հաղթեց, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 122:105 հաշվով ուժեղ է գտնվել «Սան Անտոնիոյից»: 

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կլեյ Տոմպսոնը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 25 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Կլեյ Տոմպսոնի նետումը Ստիվեն Կարիի փոխանցումից հետո:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Սան Անտոնիո»՝ 122:105 (27:37, 31:18, 33:20, 31:30)

«Չիկագո» – «Վաշինգտոն»՝ 90:101 (22:30, 24:26, 24:26, 20:19)

«Ֆիլադելֆիա» – «Կլիպերս»՝ 112:98 (37:28, 32:27, 16:23, 27:20)

«Օռլանդո» – «Միլուոկի»՝ 104:111 (29:24, 25:26, 20:28, 30:33)

«Բրուքլին» – «Նոր Օրլեան»՝ 128:138 (լրացուցիչ ժամանակում) (22:34, 30:38, 33:28, 31:16, 12:22)

«Ֆինիքս» – «Դենվեր»՝ 113:123 (23:28, 37:34, 29:32, 24:29)

«Դալաս» – «Լեյքերս»՝ 130:123 (34:36, 31:30, 35:29, 30:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում