12:25  ,  11 փետրվարի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցն է Դին Լիրենը

Կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը առաջին տուրում սպիտակներով կմրցի չինացի Դին Լիրենի հետ, հայտնում է ՖԻԴԵ-ի կայքը:

Մրցաշարտը տեղի կունենա մարտի 10-27-ը Բեռլինում: Անցկացվելու է 14 տուր, եւ գրոսմայստերներն իրար դեմ խաղալու են ինչպես սպիտակ, այնպես էլ սեւ խաղաքարերով:

Հավակնորդների մրցաշարի հաղթողը կդառնա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հաջորդ մրցակիցը համաշխարհային թագի համար մրցամարտում, որը կանցկացվի Լոնդոնում:

Հավակնորդների մրցաշար, առաջին տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ), Դին Լիրեն (Չինաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս