10:55  +04,  11 փետրվարի, 2018

Պորտուգալիան պատմության մեջ առաջին անգամ դարձել է ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն

Ֆուտզալի Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Սլովենիայում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում պորտուգալացիները 3:2 հաշվով հաղթել են գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ հաղթական գոլը Պորտուգալիայի թիմն ավելացված ժամանակում խփել է 6 մետրանոց հարվածով:

Բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի նախորդ առաջնության փոխչեմպիոն Ռուսաստանի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում նվազագույն հաշվով հաղթել է Ղազախստանի թիմին:

Ֆոտո՝ uefa.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: