21:06  +04,  10 փետրվարի, 2018

Առաջին րոպեին Գրիզմանի խփած գոլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին»

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Մալագային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

Արդեն առաջին րոպեին աչքի ընկավ հյուրերի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Սակայն երկրորդ գոլ խփել հետնապահին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին չհաջողվեց:

«Աթլետիկոն» 52 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բարսելոնայից» (22 խաղ) հետ է 6 միավոր: «Մալագան» 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մալագա» - «Աթլետիկո»՝ 0:1

Անտուան Գրիզման, 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ