00:48  ,  10 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել Դոնեցկի «Շախտյորի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» սկզբունքային համաձայնության է հասել Դոնեցկի «Շախտյորի» հետ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրեդի տրանսֆերի հարցում: Կողմերը բանակցում էին հունվարից եւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հույս ուներ գործարքն ավարտել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Այժմ ուկրաինական ակումբը համաձայնել է 24-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին վաճառել 44.5 միլիոն ֆունտ ստերլինգով, հաղորդում է Goal.com-ը: Տեղափոխությունը տեղի կունենա ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրեդը «Շախտյորում» մասնակցել է 16 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Ֆոտո՝ twitter.com/FCShakhtar

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English