23:38  ,  9 փետրվարի, 2018

Լուիս Էնրիկեն՝ «Արսենալի» գլխավոր մարզիչի թեկնածու

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունն այս մրցաշրջանի արդյունքներով, ամռանը կորոշի թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ապագան: Անգլիական թիմի գլխավոր մարզիչի թեկնածուներից մեկը «Ռոմայի» եւ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է, գրում է Mundo Deportivo-ն:

«Արսենալի» տնօրեն Ռաուլ Սանլեհին Լուիս Էնրիկեի հետ աշխատել է «Բարսելոնայում» եւ կարող է ազդել նրա որոշման վրա:

Իսպանական մամուլի տվյալներով, Լուիս Էնրիկեն նաեւ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներից մեկն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում