17:54  ,  9 փետրվարի, 2018

Լյապորտի առաջին ակումբը փրկվել է սնանկությունից ֆուտբոլիստի տրանսֆերից ստացած 1 տոկոսի շնորհիվ

Ֆրանսիական «Աժեն» ֆուտբոլային ակումբը փրկվել է սնանկությունից պաշտպան Էմերիկ Լյապորտի տրանսֆերից ստացած 1 տոկոսի շնորհիվ, հաղորդում է The Telegraph-ը։

Լյապորտը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Աժենում», որն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի 8-րդ լիգայում։ Լյապորտի տրանսֆերի համար անգլիական «Մանչեսթեր Սիթին» Բիլբաոյի «Աթլետիկին» վճարել էր 57 միլիոն ֆունտ ստերլինգ, «Աժենը» ստացել է 570 հազար ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ 24-ամյա պաշտպանի տրանսֆերը ամենաթանկն է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում