16:26  ,  9 փետրվարի, 2018

Կոուտինյո. «Լիվերպուլում» եւս առաջին գոլը խփել էի Սուարեսի փոխանցումից հետո

«Բարսելոնայի» նորեկ Ֆելիպե Կոուտինյոն «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: Վալենսիայում կայացած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 2:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ, իսկ բրազիլացի կիսապաշտպանն առաջին գոլն էր խփել կատալոնական ակումբի կազմում:

«Շատ ուրախ եմ: Նույնը եղել էր նաեւ «Լիվերպուլում», որտեղ եւս առաջին գոլս խփել էի Լուիս Սուարեսի փոխանցումից հետո: Ես նույնպես ցանկանում եմ թիմակիցներիս օգնել գոլ խփելու հարցում: «Բարսելոնայում» շատ լավ ընդունեցին ինձ: Իսկ թե որ դիրքում եմ ամենահարմարը զգում ինձ, ապա կասեմ, որ կխաղամ այն դիրքում, որում ճիշտ կհամարի մարզիչը»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն վերջերս «Բարսելոնա» էր տեղափոխվել անգլիական «Լիվերպուլից», որի կազմում նախկինում խաղացել է նաեւ կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում