15:25  ,  9 փետրվարի, 2018

Մահրեզը վերադարձել է «Լեսթերի» մարզումներին

Ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը փետրվարի 9-ին վերադարձել է անգլիական «Լեսթերի» մարզումներին, հաղորդում է Sky Sports-ը:

Մահրեզը «Լեսթերի» մարզումներին չէր ներկայանում այն բանից հետո, երբ ակումբը այս ձմռանը չվաճառեց նրա տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիին»: Դրանից հետո 26-ամյա ֆուտբոլիստն առանց ակումբի թույլտվության մեկնել էր հայրենիք, ինչի պատճառով տուգանվել էր 240 հազար ֆունտ ստերլինգ տուգանք:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում ալժիրցի կիսապաշտպանը մասնակցել է 24 խաղի, դարձել է 8 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆոտո՝ twitter.com/LCFC

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում