14:04  ,  9 փետրվարի, 2018

«Արցախի» հերթական նորեկը Հայաստանի երիտասարդական հավաքականից է

Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Արցախը» շարունակում է համալրվել: «Արցախը» պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանի հետ:

20-ամյա ֆուտբոլիստը «Բանանցի» սան է եւ Հայաստանի առաջնության առաջին հատվածում խաղում էր երեւանյան ակումբում:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում