14:45  ,  9 փետրվարի, 2018

«Շիրակի» գանացի ֆուտբոլիստը Թուրքիայում միացել է «Բանանցին»

Երեւանի «Բանանցը» փետրվարի 8-ից թուրքական Բելեկում անցկացնում է հավաք, որը կավարտվի փետրվարի 22-ին:

Հավաքի առաջին օրը «Բանանցին» միացել է գանացի պաշտպան Էդուարդ Կպոդոն, որը Հայաստանի առաջնության առաջին հատվածում խաղում էր Գյումրիի «Շիրակում»:

«Բանանցը» հավաքի ընթացքում կանցկացնի 4 ստուգողական խաղ՝ մրցելով ուկրաինական «Ստալի» (փետրվարի 10), Կարագանդայի «Շախտյորի» (փետրվարի 14), ռուսական «Տոսնոյի» (փետրվարի 17) եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ-2»-ի (փետրվարի 20) հետ:

«Բանանցի» կազմում հավաքին մեկնել են հետեւյալ 23 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Ստեփան Ղազարյան

Արամ Հայրապետյան

Հենրի Ավագյան

Պաշտպաններ

Մատվեյ Գույգանով

Նարեկ Պետրոսյան

Բորիսլավ Յովանովիչ

Գագիկ Մաղաքյան

Արթուր Ավագյան

Վարդան Սաֆարյան

Կիսապաշտպաններ

Վահագն Այվազյան

Արամ Բարեղամյան

Ռումյան Հովսեփյան

Կուասի Սիբո

Ալեքսանդր Հովհաննիսյան

Հակոբ Հակոբյան

Արամ Լոռեցյան

Օգնեն Կրասիչ

Ալեքսանդր Ջոկովիչ

Կարեն Մելքոնյան


Հարձակվողներ

Վալմերսոն Գարսիա Պրաիա

Հայկ Ոսկանյան

Նորայր Գյոզալյան

Նարեկ Գրիգորյան

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս