13:07  ,  9 փետրվարի, 2018

NBA. «Գոլդեն Սթեյտի» հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 121:103 հաշվով հաղթել է «Դալասին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը, որը հավաքել է 24 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Բոստոնի» խաղացող Ջեյլեն Բրաունի մասնակցությամբ դրվագը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Դալաս»՝ 121:103 (23:33, 37:27, 33:25, 28:18)

«Օռլանդո» – «Ատլանտա»՝ 100:98 (26:23, 13:16, 30:31, 31:28)

«Տորոնտո» – «Նյու Յորք»՝ 113:88 (23:18, 29:23, 30:25, 31:22)

«Վաշինգտոն» – «Բոստոն»՝ 104:110 (լրացուցիչ ժամանակում) (27:26, 24:23, 19:26, 28:23, 6:12)

«Պորտլենդ» – «Շառլոտ»՝ 109:103 (լրացուցիչ ժամանակում) (29:18, 20:27, 30:20, 18:32, 12:6)

«Լեյքերս» – «Օկլահոմա»՝ 106:81 (30:27, 22:19, 31:20, 23:15)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում