12:30  ,  9 փետրվարի, 2018

Լեգենդար Ռոյ Ջոնսը հաղթեց կարիերայի վերջին մենամարտում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնսը (66-9, 47 նոկաուտ) հաղթել է կարիերայի վերջին մենամարտում: Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը 10 ռաունդանոց մենամարտում մրցել է իր հայրենակից Սքոթ Սիգմոնի (30-12-1) հետ եւ առավելության հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 98:92, 98:92, 98:92: Մենամարտն անցկացվել է առաջին ծանր քաշային կարգում (մինչեւ 90,71 կգ):

Բռնցքամարտիկները հանդիպել են ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում, որը 49-ամյա Ջոնսի հայրենի քաղաքն է:

Ռոյ Ջոնսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց 75-րդ մենամարտը եւ տարավ 66-րդ հաղթանակը (47 նոկաուտ): Նա նաեւ կրել է 9 պարտություն:

Հիշեցնենք, որ ժամանակին Ռոյ Ջոնսը համարվում էր աշխարհի լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն՝ անկախ քաշային կարգից։ Նա միակ բռնցքամարտիկն է, որն աշխարհի չեմպիոն է դարձել միջին, երկրորդ միջին, կիսածանր եւ ծանր քաշային կարգերում։ Ամերիկացին նաեւ 1988թ. Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում