10:59  ,  9 փետրվարի, 2018

«Լեսթերը» 240 հազար ֆունտով տուգանել է Մահրեզին

«Լեսթերը» տուգանել է ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզին: 26-ամյա ֆուտբոլիստը պատժվել է առանց ակումբի թույլտվության հայրենիք մեկնելու համար եւ արդեն երկրորդ շաբաթը բաց է թողնում թիմի մարզումները: Դրա համար նա կվճարի 240 հազար ֆունտ ստերլինգ տուգանք, գրում է The Telegraph-ը:

Մահրեզը դժգոհ է, որ «Լեսթերն» այս ձմռանը չի վաճառել իր տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիին»՝ պահանջելով 80 միլիոն ֆունտ ստերլինգ: Արդեն չորրորդ տրանսֆերային պատուհանն է «Լեսթեր Սիթին» խոստանում է ֆուտբոլիստին, որ չի խոչընդոտի տեղափոխությանը, սակայն վերջին պահին գործարքը ձախողվում է։

Ֆոտո՝ twitter.com/LCFC

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս