10:44  ,  9 փետրվարի, 2018

«Վալենսիայի» ֆանատները կոտրել են «Բարսելոնայի» ավտոբուսի ապակին (ֆոտո)

«Վալենսիայի» ֆանատները Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո կոտրել են կատալոնական ակումբի ավտոբուսի ապակին, գրում է BarcaSpiral-ը:

Վալենսիայում կայացած խաղի վերջում տեղացի ֆանատները քարեր ու դատարկ շշեր են նետել «Բարսելոնայի» ավտոբուսի վրա: Քարերից մեկը կոտրել է ապակին: Դրանից հետո ոստիկանները շրջափակել են ավտոբուսը եւ ուղեկցել մինչեւ օդանավակայան:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ եզրափակիչում կմրցի «Սեւիլիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում