02:19  ,  9 փետրվարի, 2018

«Բարսելոնան» եզրափակիչում է, Կոուտինյոյի առաջին գոլը նոր թիմում

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Վալենսիային» հաղթեց 2:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալուց 3 րոպե անց բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն առաջին գոլը խփեց «Բարսելոնայում»: Հաշիվը կրկնապատկեց խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

Կատալոնական ակումբն առաջին խաղում հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով:

 Եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Սեւիլիան», որը պայքարից դուրս էր թողել «Լեգանեսին»:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 0:2 (առաջին հանդիպում՝ 0:1)

Ֆիլիպե Կոուտինյո, 49, Իվան Ռակիտիչ, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում